Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

March 16, 2017

Մարտի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության  ավագ դատախազ Վ. Հարությունյանը  հանդիպել է  Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին և փորձագիտական խմբին՝  Ա. Եսինի ղեկավարությամբ:

 

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Հարությունյանը կարևորել է ԵԽ փորձագետների կողմից  Զինված ուժերում  մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող ուսումնասիրություններն ու եվրոպական չափանիշների կիրառման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

 

Վ. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն ու զինծառայողների իրավագիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը դատախազության համար գերակա խնդիր է:

 

Ավագ  դատախազը նշել է, որ  դատախազության համար առաջնահերթություն է Զինված ուժերում մարդու իրավուքների  վիճակի բարելավումը, մարդու իրավունքների  պաշտպանության օրենսդրության կատարելագործումն ու մարդու իրավուքների խախտման դեպքերի արդարացի քննության իրականացումը:

 

 Եվրոպայի խորհրդի փորձագիտական խմբի ղեկավար Ա. Եսինը ողջունել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում,  Զինված ուժերում մարդու իրավունքների` եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ուղղությամբ  դատախազության կողմից իրականացվող աշխատանքները:

 

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: