Արթուր Դավթյան

2016-2022թթ. 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական

ՀՀ Ազգային ժողովի՝ 15.09.2016թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

1985-1995թթ հաճախել է Հոռոմի միջն. դպրոց և արժանացել «Ոսկե մեդալի»:

1995-1999թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

1999-2001թթ. ընդունվել և ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2004թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:

2005թ.-ին ապրիլի 28-ին ԵՊՀ մասնագիտական  խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հանցագործություններ քննելիս տակտիկական հնարքների կիրառման թույլատրելիության սահմանները» թեմայով:

17.06.2005թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2000-2001թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ուսումնական լաբորատորիայում՝ ավագ լաբորանտ, 2001-2005թթ.-ին լաբորատորիայի վարիչ:

2000-2006թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս:

2006-2007թ.-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ: 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:

2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ:

2016թ. հունիսի 22-ի՝ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Դասախոսել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում:

2017թ.-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:

Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով:

Արժանացել է նաև գերատեսչական այլ պարգևների: Ամուսնացած է, ունի երկու դուստր: