2025 թվականի հոկտեմբերի 3-ին պարգևատրվել է «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդին ցուցաբերած ներդրման համար» մեդալով և «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստ» հոբելյանական մեդալով
2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ
2024 թվականի հոկտեմբերի 4-ին պարգևատրվել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով
2023 թ.-ի հունիսի 30-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
22․06․2022 թ.-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ
2016-2021 թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ
2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է: Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է
Տիրապետում է հայերենի, անգլերենի, ռուսերենի: