Դատախազության կանոնակարգ

Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008 թվականի հունիսի 20-ի  N 59 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

Ղեկավարվելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերը և 30-րդ հոդվածի 3-րդ մասը՝

                                                             Հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանը, բացառությամբ 12-րդ գլխի, որն ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության դատախազության գործավարության կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

5. Սույն հրամանի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերին և ավագ դատախազներին, Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին և ավագ դատախազներին, մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազներին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականներին ու օգնականներին, Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարին:

Ա.ԴԱՎԹՅԱՆ

 ՀԱՎԵԼՎԱԾ

 Հայաստանի Հանրապետության

գլխավոր դատախազի 2019 թվականի

դեկտեմբերի 18-ի N 72 հրամանի