Ինչպես գրել նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Հարգելի քաղաքացիներ,

Ձեր դիմումները, բողոքները, հաղորդումներն ու առաջարկությունները՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին կամ Դատախազության մարմիններին, կարող եք ուղարկել ուղարկել Դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@prosecutor.am, կամ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ Անհրաժեշտ է մուտք գործել կայք, գրանցվել և, լրացնելով համապատասխան դաշտերը, ուղարկել դիմում։

Ի գիտություն

Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված (այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությամբ) նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն (ցանկալի է նաև հետադարձ կապի միջոցները): Վերոնշյալ տեղեկությունների բացակայության կամ անանուն լինելու դեպքում նամակին ընթացք չի տրվում: