Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին

հունիսի 29, 2009

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու եվրոպական 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին:

Կոնֆերանսը, որը  տեղի կունենա Ֆրանսիայի Բորդո քաղաքում, կազմակերպվել է  Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի դատախազների եւ դատավորների խորհրդակցական խորհուրդների նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայի դատական դպրոցի հետ համատեղ:

Նախատեսվում է, որ հունիսի 30-ին ելույթով հանդես կգա նաեւ  ՀՀ գլխավոր դատախազը՝ «Քրեական հետապնդման, քննության եւ խափանման միջոցների ու կալանքի վերցնելու ընթացքում դերերի փոխգործակցության հիմնական ասպեկտները» թեմայով: