ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Սլովակիայի արդարադատության նախարարին
մայիսի 26, 2008
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արդարադատության նախարար Ստեֆան Հարաբինին:
Կողմերը քննարկել են երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով հատկապես դատաիրավական համակարգի համագործակցությունը: Պրն. Ս.Հարաբինին տեղեկացրեց, որ Սլովակիայում ներկայումս քննարկվում է դատաիրավական համակարգում որոշակի բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ համակարգի անկախությունը լիարժեք դարձնելու եւ միաժամանակ գործող օրենսդրության պահանջների անխափան կատարումն ապահովելու նպատակով:
Ներկայացնելով Հայաստանի դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները՝ Ա.Հովսեփյանը նկատեց, որ ներկայումս ուսումնասիրվում է ձեւավորված փորձը արձանագրված բացթողումները անհրաժեշտության դեպքում օրենսդրորեն կարգավորելու նպատակով: Կարեւորելով փորձի փոխանակումը՝ կողմերը պայմանավորվեցին զարգացնել համագործակցությունը: