Նախնական կալանքի տակ է 16 մեղադրյալ, եւս 7 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է այլ խափանման միջոց
հուլիսի 21, 2008
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 16 մեղադրյալ, եւս 7 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց:
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով 21.07.08թ. փոխվել է Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը՝ չբացակայելու մասին ստորագրությամբ:
Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 82 քրեական գործ 95 անձի վերաբերյալ, որոնցից 62-ով՝ 71 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է:
Նշված 71 անձանցից 5-ը արդարացվել են, 30-ը՝ դատապարտվել ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 32-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:
21.07.08թ. դրությամբ նախնական կալանքի տակ գտնվող անձանց ցուցակը![]()
21.07.08թ. դրությամբ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների ցուցակը![]()