Հաղորդագրություններ
Նախկին գյուղապետը սպանել է գործող գյուղապետին
օգոստոսի 30, 2006
2006 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Դալար գյուղի նախկին գյուղապետ Գեղամ Արամի Բադալյանը (ծնված՝ 1966թ.) նույն գյուղի գյուղապետարանի շենքի բակում որսորդական ավտոմատ հրացանից կրակել է Դալարի գյուղապետ Տիգրան Վլադիմիրի Պետրոսյանի (ծնված՝ 1964թ.) վրա եւ դիտավորյալ, ապօրինաբար վերջինիս զրկել կյանքից: Կրծքավանդակի շրջանում ստացած 4 հրազենային վնասվածքներից Տ.Պետրոսյանը տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով: Գ.Բադալյանը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: