Հաղորդագրություններ

Կասկածվում է զանգվածային անկարգությունների մասնակիցներին դյուրավառ հեղուկ բաժանելու մեջ

մայիսի 21, 2008

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի  նախաքննությունը:

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ հրահրելու, այն է՝  զանգվածային անկարգությունների մասնակիցներին  շշալցված դյուրավառ հեղուկ, մասնավորապես բենզին  բաժանելու կասկածանքով 20.05.08թ. ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գնել Թովմասյանը: Շշալցված բենզինն  օգտագործվել է Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում ավտոմեքենաներ հրկիզելու, անկարգություններ կատարելու, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: