Հաղորդագրություններ

Հունիսի 9-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 38 մեղադրյալ

հունիսի 09, 2008

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում  սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում, 2008 թվականի հունիսի 9-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտվում 38 մեղադրյալ, ևս 35 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանքի հետ կապ  չունեցող այլ խափանման միջոց:

Հունիսի 9-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 67 քրեական գործ՝ 73 անձի վերաբերյալ, որոնցից 29 քրեական գործով 31 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է և հիմնավորված են համարվել նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքները: Կայացված դատավճիռներով 31 անձանցից 12-ը դատապարտվել են ազատազրկման` 1-ից 3 տարի 6 ամիս ժամկետով, իսկ 19 անձի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան:

Հունիսի 9-ի դրությամբ՝ 1 անձ ձերբակալվել է,  4 մեղադրյալ գտնվում է հետախուզման մեջ:  

Կից կարող եք ծանոթանալ դատարան ուղարկված քրեական գործերի ցուցակին