Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

հունիսի 11, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր այցելել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ եւ ընդունել Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում  սպանություններով, հրկիզումներով, բռնությամբ, ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին, ինչպես նաեւ Գագիկ Ջհանգիրյանին եւ Արարատ Զուրաբյանին:

Ընդունելության ընթացքում, ՀՀ գլխավոր դատախազի հարցումներին ի պատասխան, կալանավորները հայտնել են, որ որեւէ բողոք չունեն քրեակատարողական հիմնարկի պայմանների, վարչակազմի վերաբերմունքի, նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ, դժգոհություններ չեն ներկայացրել նաեւ իրենց առողջական վիճակի հետ կապված: Նրանցից ոմանք առանձին հարցեր են շոշափել՝ կապված իրենց առաջադրված մեղադրանքների ծավալի հետ: