Հաղորդագրություններ
Ի գիտություն
հոկտեմբերի 13, 2006
Հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, 2006 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքում տեղի կունենա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի ասուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 13-ի արտահերթ նիստում քննարկված «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» միջնորդագրի վերաբերյալ: Յուրաքանչյուր ԶԼՄ-ից մամուլի ասուլիսին կարող է մասնակցել 1 լրագրող եւ 1 օպերատոր կամ ֆոտոթղթակից: Մամուլի ասուլիսին ԶԼՄ-ի ներկայացուցչի մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 14-ը՝ ժամը 11:00-ն՝ էլեկտրոնային փոստի միջոցով press@genproc.am կամ զանգահարել 511-554: