Հաղորդագրություններ

Հուլիսի 7-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 16 անձ

հուլիսի 09, 2008

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 7-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 16 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց:

Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել  80 քրեական գործ 91 անձի վերաբերյալ, որոնցից  49-ով՝ 55 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է:

Նշված  55 անձանցից 5-ը արդարացվել են, 21-ը՝ դատապարտվել  1-ից 5 տարի ժամկետով ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 25-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քր. օր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան: Ազատազրկման  դատապարտվել է 21 անձ:

Կից կարող եք ծանոթանալ նախնական կալանքի տակ գտնվող, որպես մեղադրյալ ներգրավված, սակայն կալանքի տակ չգտնվող մեղադրյալների եւ դատարան ուղարկված քրեական գործերի ցուցակներին:

07.07.08թ. դրությամբ նախնական կալանքի տակ գտնվող անձանց ցուցակը

07.07.08թ. դրությամբ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների ցուցակը

07.07.08թ. դրությամբ դատարան ուղարկված քրեական գործերի ցուցակը