Ամփոփվեցին 2008 թ. առաջին կիսամյակի աշխատանքները
օգոստոսի 06, 2008
2008 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2008 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները:
Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Արամ Թամազյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը:
Կոլեգիայի արդյունքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ:
Մամուլի հաղորդագրությանը կցվում են 2007թ. առաջին կիսամյակում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք եւ հանրապետության հանցավորության վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալները:
Կից կարող եք ծանոթանալ համառոտ տեղեկանքին:
Կից կարող եք ծանոթանալ հանցավորության վիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներին ![]()
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներին կարող եք ծանոթանալ «Հոդվածներ, ելույթներ» բաժնում