Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա

նոյեմբերի 08, 2008

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը 2008 թ. նոյեմբերի 9-13-ը կմեկնի Ուկրաինա:

Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Լվով քաղաքում նոյեմբերի 10-11-ը կայանալիք  Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի  պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովին՝ «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով: 

Ապա՝ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կիեւ, որտեղ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին համաձայնագիր: