Հաղորդագրություններ

ՀՀ դատախազության նախկին աշխատակից Նիկոլայ Գաբրիելյանին հետմահու շնորհվել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչում

դեկտեմբերի 30, 2020

Արցախյան պատերազմում հայրենիքի փրկության զոհասեղանին իր կյանը հերոսաբար և անձնվիրաբար զոհաբերել է նաև ՀՀ դատախազության երկարամյա նախկին աշխատակից, ՀՀ դատախազության կայազորների զինվորական դատախազության նախկին դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Սլավիկի Գաբրիելյանը:

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով ռազմական գործողություններում ցուցաբերած անձնուրացության և արիության համար նա  հետմահու արժանացել է Դատախազության պատվավոր աշխատողի կոչման և պարգևատվել է համապատասխան կրծքանշանով:

 

Փառք ու խոնարհում հերոսներին: