Հաղորդագրություններ

Ապրիլի 22-ին Հայաստան կժամանի Դատախազների Միջազգային Ասոցիացիայի Գլխավոր Քարտուղար Հենք Մարքարթ Շոլցը

ապրիլի 21, 2009

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2009 թվականի ապրիլի 22-ին Երեւան կժամանի  Դատախազների Միջազգային Ասոցիացիայի Գլխավոր Քարտուղար Հ. Մ. Շոլցը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազության եւ օտարերկրյա  պետությունների դատախազությունների միջեւ միջազգային–իրավական  համագործակցության զարգացման ուղիներին, ինչպես նաեւ ԴՄԱ –ի՝  2010 թվականի տարածաշրջանային  հերթական  կոնֆերանսը  Հայաստանում անցկացնելու հետ կապված  հարցեր: Գլխավոր դատախազի այս առաջարկին տրվել է  նախնական  համաձայնություն:

Բացի այդ՝  նախատեսվում է, որ  2010 թ. Հայաստանում կանցկացվի նաեւ Եվրոպայի գլխավոր դատախազների  կոնֆերանսը: ՀՀ գլխավոր դատախազի առաջարկն  ընդունվել է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի  կողմից, որի մասին հայտնել է Խորհրդի քարտուղար տիկին Աննա Կապելոն՝  Երեւանում  ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպման ժամանակ: Վերջինս Հայաստանում էր ապրիլի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են  կոնֆերանսի կազմակերպմանը եւ ֆինանսավորմանը վերաբերող հարցեր, որոնց շուրջ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: