Հաղորդագրություններ

Գլխավոր դատախազությունը «Telegram»-ում գործարկել է պաշտոնական ալիք

դեկտեմբերի 01, 2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Telegram» սոցիալական հարթակում գործարկել է «Գլխավոր դատախազություն» անվամբ պաշտոնական ալիք՝ Դատախազության գործունեության վերաբերյալ հանրամատչելի և ստույգ տեղեկությունը ճիշտ ժամանակին տրամադրելու նպատակով:

 

Ալիքին բաժանորդագրվելու համար պետք է անցնել հետևյալ հղումով:

 

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում,  երկու ամիս առաջ «Facebook» սոցիալական ցանցում գործարկել է պաշտոնական էջ:

 

Այսուհետև, Դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ հասանելի կլինի ոչ միայն պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի, այլ նաև տելեգրամյան ալիքի միջոցով: