Հաղորդագրություններ

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալին

դեկտեմբերի 20, 2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևի գլխավորած պատվիրակությանը:

 

Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը:

 

Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և անհրաժեշտություն համարել երկու երկրների Դատախազությունների միջև համագործակցության զարգացմանը միտված քայլերի ձեռնարկումը: