Դատախազությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին քննարկման
ապրիլի 05, 2023
2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Գլխավոր դատախազության Կոլեգիայի փոքր դահլիճում տեղի կունենա քննարկում՝ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսերի ծրագիր) նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակում բյուջետային հայտերի վերաբերյալ:
Բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպություններին հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:
Քննարկումը տեղի է ունենում ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 21-րդ կետի համաձայն:
Քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ՝ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունելու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվությունը հրապարակվելու է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում և ներկայացվելու է ՀՀ ֆինանսերի նախարարություն:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 511 -881: