Հաղորդագրություններ

Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը կայցելի Հայաստան

ապրիլի 23, 2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվենի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Դեսպանի պաշտոնակատարը հայտնեց, որ  ՉԺՀ գերագույն ժողովրդական դատախազությունն ընդունել է  ՀՀ գլխավոր  դատախազի հրավերը, եւ 2012թ. հունիսի 9-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազ Ցաո Ցզյանմինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ այն խթան կհանդիսանա համագործակցության զարգացման համար` նախանշելով կոնկրետ ուղղություններ:

Ի դեպ նշենք, որ Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիրն ստորագրել են դեռեւս 1998թ.: