Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

հոկտեմբերի 24, 2012

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ հատկապես   դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:  Հյուրի խնդրանքով  գլխավոր դատախազը  ներկայացրել է դատախազության համակարգը՝  ներկայիս գործառույթներն ու կառուցվածքը, իրականացված բարեփոխումների ուղղվածությունը եւ նոր մարտահրավերները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները՝ մասնավորապես դատաիրավական բարեփոխումների՝ 2012-2016թթ. ռազմավարության ծրագրի իրականացման ընթացքում համագործակցության ուղիները  նախանշելու վերաբերյալ: