Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Ն.Հակոբյանը նշանակվել է Սյունիքի դատախազ

նոյեմբերի 06, 2012

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Նորայր Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

 Մեկ այլ հրամանով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության եւ տնտեսական հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով  կարգապահական վարույթներ են հարուցվել Երեւան քաղաքի դատախազի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ: