Հաղորդագրություններ

Քննչական խմբի անդամները գործուղվել են Թբիլիսի

մայիսի 04, 2006
ՀՀ  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչությունում շարունակվում է սույն թվականի մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Երևանից Ադլեր ուղևորվող ինքնաթիռի վթարի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես երեկ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ  Ադեաշվիլու միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Թբիլիսի գործուղված ՀՀ գլխավոր դատախազության քննչական խմբի անդամներին «Վրացավիանավիգացիա» ծառայությունում փաստաթղթերի առգրավում, հարցաքննություններ և քննչական այլ գործողություններ կատարելիս իրավական օգնություն և օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունը քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում է նաև ակտիվ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համապատասխան ծառայությունների և քննչական խմբի հետ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության
հասարակական կապերի եւ լրատվության բաժին