Հաղորդագրություններ
Հայաստանի եւ Հունգարիայի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության հուշագիր
հուլիսի 06, 2007
Հ գլխավոր դատախազի հրավերով, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում
Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազ Թամաշ Կովաչը և գլխավոր դատախազի տեղակալ Էրվին Բելովիչը:
Այցի ընթացքում հյուրերը կծանոթանան Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությանը, կայցելեն մարզային դատախազություն, նրանց կընդունեն ՀՀ Նախագահը և վարչապետը, կհյուրընկալվեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
Աշխատանքային այցի շրջանակներում, 2006 թվականի հուլիսի 6-ին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազ Թամաշ Կովաչը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազությունների համագործակցության մասին Հուշագիր: