Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազին սպասարկում է ՀՀ դատախազության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենան

հոկտեմբերի 08, 2013

Վերջին օրերին մամուլում տարբեր հրապարակումներ են եղել` ՀՀ գլխավոր դատախազին սպասարկող ավտոմեքենայի վերաբերյալ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին սպասարկում է ՀՀ դատախազության հաշվեկշռում գտնվող «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան՝ 001 ՏՕ 01 պետհամարանիշով։

Ավտոմեքենան ձեռք է բերվել 2010 թվականին։