Քննարկվեցին ՀՀ դատախազության 2007 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները
հուլիսի 25, 2007
2007 թվականի հուլիսի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվեց. «Հայաստանի Հանրապետության դատախազության 2007 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների մասին» հարցը:
Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Մնացական Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը:
Զեկուցումների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցան Երևան քաղաքի, մայրաքաղաքի համայնքների, մարզերի եւ զինվորական կայազորների դատախազները:
Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2007թ. առաջին կիսամյակում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք:
Տեղեկանքին կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի «Բողոքներ, տեղեկանքներ» բաժնում: