Այցի շրջանակներում դատախազներն ուսումնասիրել են հաստատության խնամքին գտնվող երեխաների կեցության պայմանները, մասնավորապես՝ երեխաների քնի, ուսման, ժամանցի և հատկապես սննդի համար նախատեսված սենյակները, ուսումնական և ժամանցի անցկացման ծրագրերը: Դատախազները նաև առանձնազրույց են ունեցել տնօրինության, մանկավարժական կազմի և կենտրոնի սաների հետ:
Հիշեցնենք, որ ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ և այլ նման հաստատություններ դատախազների չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ: