Հաղորդագրություններ

Աննա Վարդապետյանն Արմավիրի մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել

հունիսի 14, 2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 14-ին Արմավիրի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն:

 

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, իրավապահ կառույցների մարզային ղեկավարները։

 

Գլխավոր դատախազը խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել մարզի իրավապահ գործընկերների հետ կառուցողական աշխատանքի միջոցով քրեական վարույթների քննության որակի ու արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:

 

Աննա Վարդապետյանը հանձնարարել է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու նոր լիազորության շրջանակում ակտիվացնել ուսումնասիրություններն ու քայլեր ձեռնարկել՝ օրենքի խախտումներով օտարված հողերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ:

 

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մարզի դատախազին տրվել են հանձնարարականներ, սահմանվել՝ դրանց կատարման ժամկետներ: