Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին

հոկտեմբերի 18, 2010

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազ Դարիուս Վալիսին: Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով փորձի փոխանակումը:

Երկու երկրների գլխավոր դատախազները մտքեր են փոխանակել դատախազական համակարգերի բարեփոխումների վերաբերյալ:

Լիտվայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: