Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահին

մայիսի 21, 2010

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովեփյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտումն ու պատշաճ միջոցների ձեռնարկումը դրանք հետագայում բացառելու համար: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պարոն Միկլոշկոյին՝ Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ:

Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, ԱԽ-ի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն Հայաստան է ժամանել՝ ԼՂՀ մեկնելու եւ որպես պաշտոնական դիտորդ ԼՂՀ-ի Ազգային Ժողովի մայիսի 23-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար: