Հաղորդագրություններ

Դատախազության վետերանները պարգեւատրվել են Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ

մայիսի 07, 2010

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ դատախազության` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից աշխատակիցների պարգեւատրման արարողություն:

Հաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցությամբ, 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության, ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում ներդրած անգնահատելի ավանդի, ՀՀ դատախազության մարմիններում երկարամյա անբասիր ու արդյունավետ աշխատանքի համար ՀՀ դատախազության նախկին 8 աշխատակիցներ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգեւատրվել են հուշանվերներով:

Պարգեւները վետերաններին հանձնել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը` շնորհակալություն հայտնելով հայրենիքին մատուցած ծառայությունների համար: