Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

ապրիլի 28, 2010

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների, մասնավորապես դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես երկու երկրների գլխավոր դատախազների կողմից 2006 թվականին Աստանայում ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության ուղղությունները զարգացնելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության ծրագիր, որը նոր որակ կհաղորդի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով առավել գործնական համագործակցությանը, փորձի փոխանակմանը: