Հաղորդագրություններ

Դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսեւորում

փետրվարի 25, 2010

Դատախազությունը  դատապարտում է բռնարարքի ցանկացած  դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ  տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

 Դեպքի վերաբերյալ Գ.Շամշյանը բարձրաձայնել է ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած  ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է Շամշյանից՝ ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող տեսագրություններն ու լուսանկարները:

Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն:  Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն: