ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Խարկովի նահանգապետին
հոկտեմբերի 15, 2009
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Ուկրաինայի Խարկովի մարզի նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Խարկովի դատախազի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ դատախազությունների միջեւ ձեւավորել է սերտ համագործակցություն, ինչը զարգացնելու լայն հնարավորություն է ստեղծում 2008 թվականին Կիեւում ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը:
Կողմերը քննարկել են համագործակցության կոնկրետ ուղղություններին, մասնավորապես` իրավաբանների վերապատրաստմանը, Խարկովի իրավաբանների ակադեմիայի եւ Հայաստանի դատախազության դպրոցի համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: