Հաղորդագրություններ

Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակությանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն

մայիսի 16, 2009

Մայիսի 16-ին աշխատանքային այցով հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակությունը՝   գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորությամբ: 

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի  ուղեկցությամբ  նույն օրը պատվիրակությունն այցելել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև տարբեր մակարդակների վրա տեղ գտնող շփումների եւ սերտ համագործակցության առիթով եւ հաջողություն մաղթել երկու դատախազներին:

Մայիսի 18-ին  երկու երկրների դատախազները կստորագրեն համագործակցության զարգացման մասին հուշագիր: