Հաղորդագրություններ
Պետշահերի պաշտպանության շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը
ապրիլի 25, 2026
Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունվարի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների պահպանման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲ ընկերության և «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ:
Դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 14-ի վճռով, հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքը և 0,082262 հա մակերեսով հողամասը: