Հաղորդագրություններ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
հոկտեմբերի 10, 2014
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ով գաղտնի քվեարկությամբ ընտրվել է միաձայն: «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը: Վերոնշյալ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի կազմից, գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նախագահն ընտրվել է մեկ տարի ժամկետով՝ դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը.
| Էմիլ Բաբայան | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ - Խորհրդի նախագահ |
| Արսեն Մկրտչյան | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
| Արթուր Դավթյան | Երևան քաղաքի դատախազ |
| Հակոբ Մարտիրոսյան | Արագածոտն մարզի դատախազ |
| Հովսեփ Բեդևյան | Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ |
| Երվանդ Խունդկարյան | Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ |
| Համլետ Ասատրյան | Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր |