Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրեց նորանշանակ տեղակալ Ա. Հարությունյանին

հունվարի 14, 2015
 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանին:
  Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Արմեն Հարությունյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում ևս նրա գործունեությունը ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: