Հաղորդագրություններ

ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ

մարտի 07, 2015

  Սիրելի՛ կանայք,

     Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց տոնի կապակցությամբ:
   Մեր հայրենիքի բոլոր հաջողությունները պայմանավորված են ամուր ընտանեկան արժեքներով և հանրային կյանքի բոլոր բնագավառներում Ձեր ակտիվ ներգրավվածությամբ: Միայն ՀՀ դատախազությունում աշխատակիցների շուրջ 40 տոկոսը կանայք են, որոնք իրենց մասնակցությունն են բերում մեր երկրի զարգացման և իրավակարգի ամրապնդման գործում:
    Այս գարնանային տոնը ևս մեկ անգամ առիթ է վերահաստատելու մեր սերն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց, քույրերի և դուստրերի նկատմամբ:
     Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսահման սեր և հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր Հայրենիքի:

Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆ