Հաղորդագրություններ

Կառուցվածքային փոփոխություն և նոր նշանակում ՀՀ գլխավոր դատախազությունում

մարտի 24, 2015

   ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչությունը վերակազմավորվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական բաժնի:

     ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական բաժնի պետ: