Հաղորդագրություններ

Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում

մայիսի 08, 2015

     ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության Դեսպանության դեսպանորդ-խորհրդական Ժ. Ադիլբաևին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Աստանայում կայանալիք ԱՊՀ անդամ-երկրների Գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հոբելյանական 25-րդ նիստի նախապատրաստման  աշխատանքներին  վերաբերվող հարցեր:
  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու դեսպանորդ-խորհրդականը համոզմունք են հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են, որպեսզի 2 երկրների դատախազությունների միջև ամրապնդվի համագործակցությունը և բարձրանա աշխատանքի արդյունավետությունը: