Հաղորդագրություններ

Դատախազի կողմից հարցաքննության չներկայացած վկաներին բերման ենթարկելու ցուցում է տրվել

մայիսի 11, 2015

     Գորիսում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով դատախազի կողմից ցուցում է տրվել բերման կենթարկել բոլոր այն անձանց, որոնք պատշաճ կարգով հրավիրվել են նախաքննական մարմին, սակայն չեն ներկայացել:
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելուց հետո անցել է 7 օր, սակայն վիճաբանության մասնակիցները կամ վկաները մինչ օրս  նախաքննական մարմին չեն ներկայացել, իսկ նրանց հրավիրելու նպատակով  ձեռնարկված միջոցառումները եղել են ոչ արդյունավետ, ուստի գործով հսկողություն իրականացնող  դատախազը քննչական  մարմնին ցուցում է տվել մի շարք  անձանց  բերման ենթարկելու վերաբերյալ կայացնել որոշումներ:
   Միաժամանակ նախաքննական և հետաքննական մամիններին  ցուցումներ են տրվել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները հանցագործության մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության  ենթարկելու ուղղությամբ: