Հաղորդագրություններ

Հերքում

դեկտեմբերի 29, 2007

ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը քաղաքական մարմին չէ եւ դատախազության աշխատակիցները, նրանց թվում` ՀՀ գլխավոր դատախազը, քաղաքականությամբ զբաղվելու  իրավունք չունեն ու չեն զբաղվում: Եւ իրականությանը չի համապատասխանում «Հայկական ժամանակ» օրաթերթի  28.12.07թ. համարում տպագրված այն լուրը, թե  ՀՀ գլխավորը դատախազը նախընտրական շտաբի պետի կարգավիճակով հանդիպումներ է ունենում մարզերում: ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ գործող օրենդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բացի որեւէ այլ գործառույթ չի իրականացնում, հետեւապես չի հանդիսանում ՀՀ նախագահի առաջադրված թեկնածուներից որեւէ մեկի նախընտրական շտաբի պետը:

Մամուլի այդօրինակ հրապարակումները հերյուրանքներ են: