Հաղորդագրություններ

Կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում

սեպտեմբերի 19, 2015
 Այսօր տեղի է ունեցել  ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից հետո դատախազության համակարգի մի շարք աշխատակիցների, Հայաստանի Հանրապետության  անկախության տոնի  առթիվ, շնորհվել են արտահերթ դասային աստիճաններ, մի շարք դատախազներ պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և շնորհակալագրերով:  Շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես պետական պաշտոնյայի դերը անկախության պահպանման և պետության զարգացման գործում: