Հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել դատախազության բնականոն աշխատանքը
հունվարի 31, 2008
2008 թվականի հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը անհայտ անձը (անձինք) «Մակարով» տեսակի ատրճանակից, Վ.Սարգսյան փողոցի կողմից կրակել է ՀՀ գլխավոր դատախազության երրորդ հարկում տեղակայված կոլեգիայի նիստերի մեծ դահլիճի պատուհանին, որը հանդիսանում է գլխավոր դատախազի աշխատասենյակի պատուհանների շարունակությունը՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվել է տեղազննություն, դեպքի վայրից առգրավվել է 1 գնդակ, նշանակվել են քրեագիտական փորձաքննություններ:
Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ հանցավոր տարրերին չի հաջողվի խաթարել իր բնականոն աշխատանքը եւ ապակայունացնել իրավիճակը: Դատախազությունը շարունակելու է իր գործառույթների շրջանակներում համակարգել հանցավորության դեմ պայքարը՝ ի շահ օրինականության հաստատման եւ հասարակական անվտանգության ապահովման:
ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան