Հաղորդագրություններ
Ավետիսյանների անունների առկայության վերաբերյալ տեղեկությունը ստուգվում է
դեկտեմբերի 08, 2015
Հրապարակ օրաթերթի՝ «Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների անունները ընտրացուցակներում լինելու և դրանց դիմաց ստորագրությունների առկայության վերաբերյալ...» հրապարակումը, Շիրակի մարզի դատախազի կողմից ուղարկվել է քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանում՝ նյութեր նախապատրաստելու համար:
ՀՀ քննչական կոմիտեում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ընտրացուցակներում Ավետիսյանների ընտանիքի անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: