Հաղորդագրություններ
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով քննարկմանը
հունվարի 25, 2016
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը մասնակցել է «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողովին:
Միջոցառմանը քննարկվել է հանրային ոլորտում բարեվարքության խթանման միջազգային փորձը, ՀՀ-ում դրա կիրառման հնարավորությունները:
Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի կողմից ներկայացվել է կառույցի ռազմավարությունը՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը՝ ներկայացնելով կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ դատախազության կողմից կատարված աշխատանքը, իր ելույթում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և շարունակում է մնալ դատախազության գործունեության առաջնահերթություններից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ