Հաղորդագրություններ
Հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
հունիսի 17, 2016
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանն ընդունել է Դատափորձագիտական Կառույցների Եվրոպական համակարգի խորհրդի ղեկավար Ժան Դե Կինդերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության ոլորտներին առնչվող հարցեր: Ընդգծվել է փորձագիտական քննությունների տվյալների կարևորությունը:
ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը Դատափորձագիտական Կառույցների Եվրոպական համակարգի կառավարման մարմնի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև անդրազգային հանցագործություններին և դրանց բացահայտմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ